ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
11:00, 10.12.2024 | mamul.am
2240 | 0

Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն դրամ տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը: Իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն դրամ: Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված 4 բնակավայրերում կլուծվի միանգամից մի քանի խնդիր: Բնակիչների սոցիալական և կենցաղային վիճակը կբարելավվի, անտառահատումների քանակը կնվազի: Բարերարը ևս 20 մլն դրամ տրամադրել է Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով: Երկու ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանը ընդհանուր տրամադրել է 120 մլն դրամ: Ի դեպ, բարերարի ֆինանսական աջակցության շնորհիվ 2006 թվականից մինչև օրս Տավուշի մարզում գազով ապահովվել է 28, իսկ խմելու ջրով 42 գյուղական համայնք:

Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին