ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել քաղաքացիների ակտիվ աջակցությամբ»․ Նաիրի Հոխիկյան
11:48, 10.12.2024 | mamul.am
1173 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեցին մեծ թվով Երևանցիներ՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով ՔՊ-ի կողմից որևէ կերպ չարդարացված այդ որոշման դեմ։

Իշխանությունը հայտարարում է, թե կա մեծ քանակի ստվեր, և ուղևորների տված փողերը կորչում են, բայց դրա դեմ պայքարելու փոխարեն բարձրացվում է ուղեվարձը և ծանր վիճակի մեջ դնում ուղևորներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն մուտք է արել ստորագրահավաքի արդյունքները՝ օրենքով պահանջելով ուղեվարձի թանկացումը կանխող հարցի քննարկում ավագանիում։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ինքս պահանջում եմ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող և թանկացումը կանխող հարցը քննարկել հնարավորինս շուտ՝ մինչև հունվարի 1-ը։ Ողջամտորեն դա կարող է տեղի ունենալ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 24-ին:

Տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին իր ստորագրությամբ միացել է 17 հազար մարդ, ինչը պահանջվող նվազագույնից ավելի քան 2 անգամ շատ է։

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մինչև 300 դրամ ուղիղ հարված է բոլոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի գրպանին, սոցիալական վիճակին, և այն չպետք է իրականություն դառնա։

Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիներն ակտիվորեն աջակցեն այս նախաձեռնությանը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին