Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրայելական արշավ։ Բանն այն է, որ այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։ Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում։ Հ.գ. Ռուսերեն տեքստի խտապատկերը Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկից է»։ |
Բաժանորդագրվել լրահոսին