ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կենթարկվեր հետապնդման, եթե վայրը դներ մանդատը»․ Հովհաննես Խուդոյան
12:12, 10.12.2024 | mamul.am
1289 | 0

Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը ապացուցվի, որ Հովիկ Աղազարյանը կատարել է ինչ-որ հանցագործություն։ Այսպիսի հայտարարություն արեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ քաղաքական հետապնդումների թեմայով քննարկման ժամանակ։ Ընդ որում, ինչպես նա նշեց, հուշումներ կան, որ դա կարող է լինել ծանր հանցագործություն, այդ թվում՝ պետական գաղտնիքի կամ պետական դավաճանության տեսանկյունից։

Խուդոյանի խոսքով, առաջնային հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կենթարկվեր հետապնդման, եթե չաներ ինչ-որ գործողություն կամ աներ ինչ-որ գործողություն, օրինակ, արդյո՞ք եթե ընդուներ իրեն ներկայացված առաջարկը՝ հրաժարվել մանդատից, կբացառեր հետապնդումները։

«Տեղեկատվությունը հուշում է, որ եթե ինքը (Հովիկ Աղազարյանը-խմբ․) այդ քայլին գնար, այս գործընթացները չէին լինի։ Էլի գալիս ենք այն համոզմանը, որ հնարավոր է՝ անձը կատարած լինի հանցագհործություն, ընդ որում՝ ծանր, բայց միևնույն է, ինքը դառնում է քաղաքական հետապնդման զոհ, քանի որ հետապնդումն իրականացվում է ոչ քրեական օրենքի նպատակներով, այլ ընդգծված քաղաքական շարժառիթներով»,- ասել է նա:

«Արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կենթարկվեր հետապնդման, եթե վայրը դներ մանդատը»․ Հովհաննես Խուդոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին