Հայաստանում կառուցապատող ընկերությունների խնդիրներից գերկարևորները վերաբերում են մատակարար կազմակերպություններ-կառուցապատողներ խնդիրներին, մասնավորապես, «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ հարաբերություններում խնդիրներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, երկրորդ խումբ խնդիրները, որոնք մշտական են, և կարելի է ասել՝ վերջ չունեն, դրանք պետական և համայնքային իշխանության մարմինների կողմից իրականացվող վարչարարություննների ընթացքում ժամկետների ձգձգումներն ու ուշացումներն են, իսկ ինչպես հայտնի է՝ կառուցապատման ծրագրերը յուրաքանչյուր օրվա համար արժենում են գումար։ |
Բաժանորդագրվել լրահոսին