ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց 4 տարի 5 ամիս ազատազրկման
13:00, 10.12.2024 | mamul.am
2839 | 1

Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։

Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։

Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով, հայտնում է «ԱրմԼուր»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին