ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ամեն ինչ կորած չէ. վերադարձ լինելու է»․ Արզիկ Մխիթարյան
15:42, 10.12.2024 | mamul.am
1139 | 0

«Այս օրը, ցավոք, որպես հուշ ենք ընդունում, փոխանակ շնորհավորեինք մեկս մյուսին և հպարտանայինք, որ մեր զոհերի արյան գնով ձեռք էինք բերել պետականություն»,- Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ հրավիրված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը։ Նրա խոսքով, հավատում է ժողովրդի կամքի ուժին, լիահույս է, որ ամեն ինչ կորած չէ և վերադարձ լինելու է․ «Արցախի Հանրապետության առայժմ գործող բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովը, այսօր ուղերձ ընդունեց, որով դիմում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունն ու Սահմանադրությունը։ Քննարկվեց նաև վերադարձի խնդիրները»,- ասաց Մխիթարյանը։ «Այս 30 տարիների ընթացքում համոզվեցինք, որ միջազգային հանրությունը որպես այդպիսին գոյություն չունի։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ փոքրիկ մի ածու էթնոս ուզում է ինքնորոշվել, սակայն նրա ցանկությունը չի ընդունվում։ Գուցե այսօր հասկանան, որ չի կարելի խաղալ ժողովրդի ճակատագրի հետ։ Ողջ հանրապետությունում սփռված արցախցիները շատ ծանր հոգեվիճակի մեջ են»,- հավելեց Մխիթարյանը։ Նա իր խոսքում նշեց, որ հույս չի կապում ՀՀ այսօրվա իշխանությունների որոշումերի հետ․ «Դեռ շատ վաղուց Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը և այսօր մենք հպարտությամբ կկարողանայինք ասել, որ վերադարձել ենք մայր հայրենիք և հանրապետություն, որը ճանաչեց մեր անկախությունը։ Սակայն այսօր չկա նման երաշխիք, որ կճանաչեն»,- ասաց Մխիթարյանը՝ հույս հայտնելով, որ գուցե նորից վերականգվեն Մինսկի համանախագահ երկրների օրինական իրավունքները և Արցախի հարցը նորից դրվի քննարկման։

«Ամեն ինչ կորած չէ. վերադարձ լինելու է»․ Արզիկ Մխիթարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին