Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» օրվա առթիվ Բռնադատվածների հուշահամալիրի մոտ իրականացրեց միջոցառում-ակցիա։ Նրանք տոնածառ տեղադրեցին՝ այն «զարդարելով» ծրարներով, որոնց մեջ քաղաքական հետապնդման ենթարկված անձանց պատմություններն էին․ Արմեն Գրիգորյան, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Էդգար Ղազարյան, Նարեկ Սամսոնյան։ Տոնածառի վրա տեղադրվեցին նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքները պարունակող ծրարներ։ |
Բաժանորդագրվել լրահոսին