ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մխչյան գյուղի բնակիչները ճանապարհ են փակել
16:24, 10.12.2024 | mamul.am
1793 | 0

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչները դեկտեմբերի 10-ին փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը․ նրանք պահանջում են թույլ տալ իրենց՝ ջերմոցային տնտեսություններում օգտագործել բնական գազ։
Մրգավետ գյուղի բնակիչ Նորայր Գալստյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն իրենց հաշվիչների վրա փականներ են դրել, որպեսզի նվազեցնեն գազի օգտագործումը։ Նա նշեց, որ Արտաշատի բազմաթիվ բնակիչներ ունեն որոշակի տարածքով ջերմատներ, և գազից զրկելով՝ գյուղացուն զրկում են ապրուստից։ Մեկ այլ բնակիչ հավելեց, որ իրենց ասվել է, որ «այսուհետ արգելվում է կապրոնե շլանգներով գազամատակարարումը ջերմատներ, թեև տասնյակ տարիներ այդպես է մատակարարվել»։

Մխչյան գյուղի բնակիչները ճանապարհ են փակել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին