ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները
16:36, 10.12.2024 | mamul.am
653 | 0

Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում դեկտեմբերի 10-ի դրությամբ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։ Նախագծի նպատակն է մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի 2025թ.-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։

Քվեարկության միջանկյալ արդյունքներով առաջատար երեք ոլորտներն են երեխաների առողջությունը, կրթությունը, գիտությունը` քվեների, համապատասխանաբար, 54,4, 19,8 և 6,3 տոկոսներով: Բացի նշված ոլորտներից, քվեարկության են ներկայացված նաև հետևյալ ուղղությունները՝ կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ և սպորտ։

Ամերիաբանկը մեկ հոլովակով ներկայացրել է Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող 8 ոլորտներն ու դրանց հետևում կանգնած մարդկանց` իրենց երազանքներով ու նպատակներով:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի կայքում քվեարկությանը մասնակցել կարող են բոլորը, իսկ Ամերիաբանկի հաճախորդների քվեն MyAmeria հավելվածով քվեարկելու դեպքում տասնապատկվում է։ Քվեարկության արդյունքներն Ամերիաբանկի կայքում թարմացվում են յուրաքանչյուր օր։ Քվեարկությունը բաց է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին