Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխը մեկ թույլ տեղ ունի, որից ամենաշատն է վախենում՝ ենթադրյալ իշխանազրկման առումով: Դա ո´չ գրպանային գլխավոր դատախազն է, ո´չ «միջազգային հանրության կոնսենսուսը», ո´չ էլ ընդդիմությունը: Դա ՔՊ խմբակցությունն է: Երկու պատգամավորի օրինակով նա արդեն ցույց է տվել, թե որքան սկզբունքային է իր համար յուրային «ուսապարկերի» լոյալությունը: Առաջինը` երբ ազնիվ հայորդի Սամվել Վարդանյանը տրանսպորտում արդարացիորեն անարգեց ՔՊ-ական «ուսապարկ» Հակոբ Ասլանյանին, պարագլուխը հրահանգեց խուլիգանաբար ծեծել, ապա կալանավորել Սամվելին` ի տես մյուս բոլոր «ուսապարկերի»: Ուղերձն այն է, որ նրանք բոլորն իր անձնական հոգածության ներքո են, միայն թե շարունակեն հավատարմորեն իրեն ծառայել: Հովիկ Աղազարյանի դեպքում հակառակը, պարագլուխը կգնա մինչև վերջ` ցուցադրաբար անձեռնմխելիությունից զրկելով ու կալանավորել տալով նրան` դարձյալ ի տես «ուսապարկերի»: Ուղերձը նախորդի հակադիրն է` ահա´ թե ինչ կանեմ յուրաքանչյուրիդ հետ, եթե փորձեք դուրս գալ իմ վերահսկողությունից: Ուշագրավն այն է, որ ի վերջո Աղազարյանի ճակատագիրն սպառնալու է բոլոր «ուսապարկերին»՝ անկախ պարագլխին քծնելու աստիճանից և երբևէ նրան մատուցած ծառայություններից: Այնպես որ, ՔՊ-ական «ուսապարկերի» ընտրությունը մեծ չէ` կա՛մ անվստահության գործընթաց, կա՛մ բանտ»: |
Բաժանորդագրվել լրահոսին