Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և հայտարարել, որ Փարիզն ունի Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրություն: Անցել է ավելի քան մեկուկես տարի: Ի՞նչ նորություն կա այդ մտադրությունից: Երևանն ու Փարիզը քննարկո՞ւմ են այդ հարցը: Ի՞նչ փուլում է այն: Մոսկվան շաբաթներ առաջ հայտարարեց, թե Կապանում գլխավոր հյուպատոսության հարցում սպասում է Երևանին՝ դիմել են ու սպասում են: Երևանից կարծես թե չի եղել արձագանք: Համենայն դեպս ես չեմ պատահել, եթե բաց եմ թողել՝ ներողություն: Միևնույն ժամանակ կարծես թե որևէ խոսակցություն չկա Փարիզի բարձրաձայնած մտադրության աշխատանքային գործընթացի վերածելու մասին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հաճախ է այցելում Սյունիք: Այդ այցերի ընթացքում քննարկվո՞ւմ է հյուպատոսության հարցը, թե՞ ոչ: Ես հեռու եմ այն մտքից, թե հյուպատոսությունները անվտանգոության ինչ-որ նշանակալի մեխանիզմներ են: Բայց, դրանք դետալներ են, որոնք նախ և առաջ սահմանում են որոշակի պատասխանատվություն հենց տվյալ՝ հյուպատոսության «տեր» երկրի համար: Թե ինչպես, երբ, ինչ տրամաբանությամբ, ինչ շրջանակով կիրացնեն իրենց այդ պատասխանատվությունը տվյալ երկրները, սա անշուշտ հարցի մյուս կողմն է, որտեղ էլ պատկերը ամենևին միարժեք չէ, սցենարները կարող են լինել տարբեր: Այսինքն, կրկնեմ, տվյալ պարագայում խոսքը այսպես ասած աներեր երաշխիքների մասին չէ, այլ ինդիկատորի՝ թե ով պատասխանատվության ի՞նչ կարգավիճակ է ստանձնում: Կրկնեմ, այդ պատասխանատվության իրացման սցենարները չպետք է մեզանում առաջացնեն պատրանք, բայց ինքնին պատասխանատվություն ստանձնելու աստիճանները՝ մեզ համար պետք է լինեն ոորոշակի ինդիկատոր»: |
Բաժանորդագրվել լրահոսին