ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը հանձնելու է Ալիևին»․ Էդուարդ Շարմազանով
22:54, 10.12.2024 | mamul.am
1733 | 0

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին։
1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասաց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։
Ու ոչ միայն հանձնեց, այլ նաև իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին