ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-12 °C
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
22:12, 10.12.2024 | mamul.am
1354 | 0

ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն: Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իր փաստաբանն իր խնդրանքով դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ հասկանալու, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտեից իր անձնական տվյալները հայտնվել այլ անձանց մոտ։ Այլ մանրամասներ հայտնելուց Աղազարյանն առ այժմ զերծ մնաց։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, թե մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին