ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Շողակաթ Վարդանյանի` 44-օրյա պատերազմի մասին «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի միջազգային փառատոնում
21:54, 10.12.2024 | mamul.am
2493 | 0

Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շողակաթ Վարդանյանը:

«1489-ը հենց նոր հաղթեց RIDF Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում` Հռոմ: Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահն էր Սերգեյ Լոզնիցան։

Ինձ համար սա մեծ պատիվ է, և մեծ պատասխանատվություն»,- գրել է Վարդանյանը:

2023-ին ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին