Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շողակաթ Վարդանյանը: «1489-ը հենց նոր հաղթեց RIDF Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում` Հռոմ: Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահն էր Սերգեյ Լոզնիցան։ Ինձ համար սա մեծ պատիվ է, և մեծ պատասխանատվություն»,- գրել է Վարդանյանը: 2023-ին ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին: |
Բաժանորդագրվել լրահոսին