ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք»․ Ռոման Երիցյան
22:24, 10.12.2024 | mamul.am
1964 | 0

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք։
Արցախցիներին և պարեկային ծառայողների ապօրինի վարչարարությունից տուժած բոլոր քաղաքացիներին առաջարկում եմ նմանատիպ վերաբերմունքի արժանանալիս հետայսու վերջիններիս ցուցադրել ստորև հրապարակված գրությունները, որոնցից մեկում պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումին ի պատասխան՝ վարույթն իրականացնող մարմինը տեղեկացնում է դիմումը բավարարելու և պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ երկրորդում՝ արձանագրում պարեկային ծառայողների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու փաստը, սակայն ներում վերջիններիս՝ խախտումն առաջին անգամ թույլ տրված լինելու և այդ կապակցությամբ անկեղծորեն զղջացած հիմքով։
Ի դեպ, երկրորդի հետ կտրականապես համաձայն չեմ՝ պայմանավորված, նախ՝ խախտման կարգազանցության աստիճանով և երկրորդ՝ միանգամից մի քանի կարգապահական խախտում թույլ տրված լինելու պատճառներով։
«ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մաասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»:

Աղբյուրը` Ռոման Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին