ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` թիմում կոռուպցիոն ավելի վատ բարքեր են, քան նախկինների օրոք. «Ժողովուրդ»
09:06, 11.12.2024 | mamul.am
3698 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խմորումները շարունակվում են, և 15 հոգանոց վարչության նիստերից արտահոսքերը շարունակվում են անգամ Հովիկ Աղազարյանի անփառունակ հեռացումից հետո:
Որոշ ՔՊ-ականներ շարունակում են մանրամասներ ներկայացնել ՔՊ ներքին գզվռտոցներից: Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի նախաձեռնող նիստը, որը Նիկոլ Փաշինյանն անվանեց «ինքնաքննադատության օր», խոր արմատներ ունի: Պարզվում է, որ վերջերս՝ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ, իշխանականները փորձել են սեւացնել մեկը մյուսին ու իրար մասին բացահայտումներ անել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Մեր տեղեկություններով՝ Արփի Դավոյանը, երկրորդելով Անդրանիկ Քոչարյանին, հայտարարել է, որ թիմը թաթախված է կոռուպցիայի մեջ, որ «նախկիններից» ավելի վատ բարքեր են հաստատվել ՔՊ-ում:

Աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է անուններ հնչեցնել, փաստերով խոսել: ՔՊ-ական տիկնանց օգնության է եկել Անդրանիկ Քոչարյանը ու անուններ տվել. Սյունիքի ՔՊ-ական նախկին փոխմարզպես Նարեկ Բաբայան, որը 2022 թվականի փետրվարից նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Շարունակվել է ցանկը՝ փոխքաղաքապես Արմեն Փամբուխչյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան:

Անդրանիկ Քոչարյանը հերթով հիշեցրել է ԶԼՄ-ների հրապարակումները Ավինյանի վերաբերյալ, Դավոյանն էլ ասել է, թե նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում Ավինյանը, եթե կոռուպցիոն հակումներ չունի, ապա ինչու է դա անում:

Նիկոլ Փաշինյանն էլ խիստ բարկացել է ու ասել, որ հատ-հատ գնալու է բոլոր ահազանգերի հետևից, իսկ այն ՔՊ-ականները, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհաստատվեն, ոչ միայն հեռացվելու են թիմից, այլ օրենքով պատժվելու են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին