Լրագրող Բորիզ Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկա-թուրքական պայմանավորվածություններից ելնելով ԱՄՆ դաշնակից համարվող Սիրիայի Քրդստանի Մանբիջ քաղաքը հանձնվել է թուրքմեն ահաբեկիչներին (պայմանավորվածությունների մասին գրել է Ռոյթերզը)։ Սա մի դեպքում, երբ քրդերը հարյուրավոր զոհեր են տվել, որպեսզի այս տարիներին քաղաքը իրենց հսկողության տակ մնա։ Գործընթացիների տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ աջակցությամբ Սիրիայի 33 տոկոսը իրենց վերահսկողության տակ պահող քրդերը ամենայն հավանականությամբ ստիպված են հետ քաշվել արաբներով բնակեցված բոլոր շրջաններից և փորձելու են իրենց իշխանությունը պահել միայն զուտ քրդաբնակ հատվածներում, անգամ խառը բնակեցված Մանբիջի նման քաղաքները չեն կարող պահել։ Ներքևի քարտեզում դեղինով նշված հատվածն է միայն քրդաբնակ։ Սրան էլ եթե գումարենք Թուրքիայի նպատակը այդ դեղին հատվածի երկայնքով 30 կմ խորությամբ բուֆեր ստեղծելու գաղափարը, որը մի հատավածում այդ գաղափարը արդեն կյանքի են կոչել, ապա սիրիական Քրդստանի գոյությունը կարող է հայտնվել հարցականի տակ։ |
Բաժանորդագրվել լրահոսին