ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Պարզաբանում․ ինչո՞ւ է աղջիկ երեխայի սեռը նշվել արական
10:00, 11.12.2024 | mamul.am
3664 | 0

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի` արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։
Այսօր դեպքի առիթով պարզաբանում է տարածել «Արմավիր» ԲԿ-ն, որում ասված է․ «Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ-ին ծնված Լ. Ա-ն։
Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ, փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։
Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։
Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։
Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։
Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել Երևանյան կլինիկա և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ նորածնին տեղափեխելու համար։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը մոտենալով օպերատորին տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անուն ու ազգանունը, իսկ օպերատորը անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով, Արմեդ համակարգում երեխայի սեռը նշում է արական։
Հաշվի առնելով թույլ տրված անփությունը, մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»։

Աղբյուրը` «Արմավիր» ԲԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին