ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դադարելով ծառայել Փաշինյանին՝ Աղազարյանը դարձավ պետական ամենավերջին դավաճանը»․ Աննա Գրիգորյան
10:18, 11.12.2024 | mamul.am
1689 | 0

«Հովիկ Աղազարյանը մինչև վերջերս իրենց (իշխանությունների-խմբ․) գործընկերն էր, իրենց հետ հաց էր կիսում, գաղափարներ էր կիսում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին դիֆերամբներ էր նվիրում, բառացիորեն ծառայում էր Նիկոլ Փաշինյանին»,- այսպիսի դիտարկում է արել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ «5-րդ ալիք»-ի եթերում մեկնաբանելով ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ընթացող զարգացումները։ «Որ պահին ինքն ասաց՝ «ես չեմ ծառայում, ես չեմ ենթարկվում քո սմս-ից եկած պահանջին և վայր չեմ դնում մանդատը», էդ օրվանից նրա անձնական կյանքի, որևէ այլ իրավունքի պաշտպանություն մասին ուղղակի խոսք գնալ չի կարող։ Նա դարձավ պետական ամենավերջին դավաճանը»,- նշել է Գրիգորյանը։

«Դադարելով ծառայել Փաշինյանին՝ Աղազարյանը դարձավ պետական ամենավերջին դավաճանը»․ Աննա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին