ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թրամփի վարչակազմի հայամետ գործիչները պատրաստ են աջակցել հայությանը, բայց ոչ ՀՀ ներկայիս վարչակարգին». «ՀայաՔվե»
12:24, 11.12.2024 | mamul.am
2610 | 0

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ։
Թեև Թրամփի վարչակազմում մի շարք հայամետ ազդեցիկ գործիչներ կան, նրանք ավելի շատ պատրաստ են աջակցելու հայությանը և Հայաստանին, բայց ոչ Հայաստանի ներկայիս պարտվողական և ապաշնորհ վարչակարգին։
• Այս պայմաններում մեր խնդիրը պետք է լինի մի կողմից թույլ չտալը, որ Փաշինյանը և Բաքվի նրա գործընկեր Ալիևն օգտվեն իրավիճակից և Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսեն, մյուս կողմից` հետևողականորեն պետք է ավելացնել ներքին ճնշումը՝ Փաշինյանի` արդեն իսկ երերող, ներքին ճաքեր տվող վարչախմբից ազատվելու համար։
Կլինի դա նրան անվստահություն հայտնելու, թե արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, ազգային ուժերը պետք է համախմբեն իրենց կարողությունները և պատրաստ լինեն ցանկացած տարբերակի, որի արդյունքում մենք կազատվենք ազգային խարան դարձած այս իշխանությունից»:

Աղբյուրը` ՀայաՔվե
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին