ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-16 °C
«ՀԱՊԿ-ը ներկայումս ադապտացվելու խնդիր ունի»․ Արա Այվազյան
11:24, 11.12.2024 | mamul.am
1328 | 0

ՀԱՊԿ-ը, որը ստեղծվել էր լրիվ այլ պայմաններում, ներկա իրողության մեջ ադապտացվելու անհրաժեշտություն ունի։ Այս մասին Հայ-ռուսական դիվանագիտական ֆորումին հայտարարեց դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը։ Նրա գնահատմամբ, կոլեկտիվ անվտանգության սկզբունքն ինքնին չի կարող դիմակայել մարտահրավերներին, քանի որ երկրներն ազատ են և յուրովի են ընկալում անվտանգության սպառնալիքները։ Այվազյանը նշեց, որ հակամարտությունների աշխարհագրությունը գնալով մեծանում է, կյանքն ինքն է ստիպում նախաձեռնել տարածաշրջանային նոր կոալիցիաներ, որոնք կկարողանան հաղթահարել ընդհանուր մարտահրավերները։ Խոսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, Այվազյանը որակեց այն «հյուծիչ պատերազմ», որը հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված վիճակը՝ անողոքաբար վերածվելով ռեսուրսների մրցավազքի։ Այվազյանը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը․ «Հետագա քսան տարիները լինելու են այնքան դժվարին, որքան՝ նախորդ քսանը»։

«ՀԱՊԿ-ը ներկայումս ադապտացվելու խնդիր ունի»․ Արա Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին