Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի մերձակայքում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 900 հեկտար, հաղորդում է CNN-ը։
Տեղական իշխանությունները հայտարարել են առնվազն 18 հազար մարդու տարհանման մասին։ Ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, իսկ Մալիբուի լողափերը դատարկ են:
Իրավիճակը զգալիորեն վատթարացնում են մինչև 64 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները: Ըստ օդերևութաբանների՝ եղանակային պայմանները կբարելավվեն դեկտեմբերի 11-ի ցերեկվա ընթացքում։