ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-16 °C
«Հակոբ Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք». Ռուբեն Մելիքյան
13:30, 11.12.2024 | mamul.am
2509 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը քպ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։

Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ քպ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։

Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին