«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել՝ «Որտե՞ղ են հանդիպել Նիկոլն ու Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ։ Ե՞րբ կավարտվի խաղը» վերտառությամբ։ Նա մի լուսանկար էր ցուցադրել, որտեղ, նրա ներկայացմամբ, աշխատանքային սեղանի շուրջ նստած են Սերժ Սարգսյանն ու արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «6 ամիս այս մարդիկ իրար կողքի են ապրել։ 6 ամիս այս մարդիկ ձեռ առնելով, իրար մերժելով կոորդինացրել են էն ամենը, ինչը պետք է ցեմենտեր համբալի իշխանությունը, որպեսզի նա տանի դեպի պատերազմ, որպեսզի տանի դեպի Արցախի հանձնում, ադբեջանցուն մտցնի Հայաստանի սահման․․․»,- տեսանյութում ասում է Ուրիխանյանը՝ նշելով․ «Սերժը բերեց Նիկոլին։ Կա երկու տարբերակ․ կամ Սերժը բերեց Նիկոլին ու սխալվեց, կամ Սերժը սպասում էր, որ այսպիսի հետևանքներ կլինեն»։ Տիգրան Ուրիխանյանի յութուբյան եթերը Լուսանկարի պատմությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը․ «Հայաստանից թռած մի երևույթ կա՝ Տիգրան Ուրիխանյան անունով, ով ասում է՝ ինչու ՀՀԿ երիտասարդական թևը չի արձագանքում իրեն, երբ նա խոսում է նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի մասին: Ես էլի չեմ արձագանքի նրան, որովհետև ՀՀԿ-ն դասալիքներին, խաբեբաներին, ուտող ուրացողներին և առհասարակ նրա նմաններին չի արձագանքում: Դրա համար ես ուղղակի կխոսեմ Տիգրանի մարդկային որակների մասին: |
Բաժանորդագրվել լրահոսին