ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Գոլանի շրջանից
21:00, 11.12.2024 | mamul.am
2446 | 1

Գոլանի շրջանի բուֆերային գոտում զորքերի ցանկացած տեղակայում խախտում է, հայտարարել է Ֆրանսիան և Իսրայելին կոչ արել դուրս բերել զորքերն այնտեղից։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Գոլանի շրջանում զորքերի տեղակայումը 1974 թվականի ուժերի բաժանման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի խախտում է։ «Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Գոլանում ՄԱԿ-ի Դիտորդ ուժերին, որոնց անվտանգությունը պետք է ապահովվի»,- ասվում է գերատեսչությունում:

Դեկտեմբերի 8-ին իսրայելական բանակը հայտարարեց, որ դիրքեր է գրավել Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, որը 1974 թվականից առանձնացնում էր Իսրայելի և Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ դա ժամանակավոր պաշտպանական միջոց է, որն ուղղված է սիրիական ուղղությամբ իր երկրին սպառնացող հնարավոր սպառնալիքների զսպմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին