ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
6 երկիր` 3 մայրցամաքից, կհյուրընկալեն 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
21:13, 11.12.2024 | mamul.am
5726 | 0

2030 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրները կլինեն Արգենտինան, Պարագվայը, Ուրուգվայը, Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։
Ուրուգվայը կընդունի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը, ինչպես նաև արարողություն կանցկացնի 1930 թվականին Մոնտեվիդեոյում կայացած առաջին աշխարհի առաջնության հարյուրամյակի կապակցությամբ:
Արգենտինան ԱԱ-1930-ի փոխչեմպիոնի իրավունքով և Պարագվայը՝ որպես երկիր, որտեղ գտնվում է Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) կենտրոնակայանը, նույնպես կընդունեն մրցաշարի մեկական հանդիպում:
Խաղերի մնացած մասը կբաշխվի Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի միջև:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին