ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ցանկացած մարդ, ով նման քայլ կանի, նույն ճակատագրին կարժանանա». ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
21:24, 11.12.2024 | mamul.am
4641 | 2

ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Պատճառն այն է, որ կար պարոն Աղազարյան, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի նրան, պետք է արժանանա այս ճակատագրին: Պարոն Աղազարյանն այևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ, նկատել եմ, որ նա չի ցանկանում դնել իր մանդատը: Մենք նրան հնարավորություն ենք տվել` բացատրելու իր գործողություների տրամաբանությւոնը, նա չի կարողացել, և խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել` հեռացնելու նրան»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին