ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հանրությունից թաքուն Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ ինչ-որ չվերթներ են իրականացվում». Արմեն Այվազյան
22:54, 11.12.2024 | mamul.am
2029 | 1

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան-Բաքու պարբերական չվերթների մասին կառավարությունը պարտավոր է ամբողջական տեղեկատվություն տրամադրել հանրությանը. ո՞վ է մեկնում այդ չվերթներով, ի՞նչ հաճախականությամբ, ի՞նչ նպատակներով։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի համաձայն՝ «Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են»։
Ազգային անվտանգության տեսանկյունից սա անհեթեթություն է։ Մի՞թե ցեղասպան և հայատյաց Ադրբեջանի հետ բոլոր հարցերն արդեն կարգավորված են, որ Երևանից կարելի է ահա այդպես հանգիստ չվերթներ կազմակերպել։ Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, օրինակ, Թեհրան-Թել-Ավիվ չվերթ։ Ո՛չ, որովհետև Իրանը և Իսրայելը թշնամիներ են։ Այսօր չեն իրականացվում չվերթներ անգամ ՌԴ-ի և Եվրոպական Միության պետությունների միջև, որոնք միմյանց հետ բացահայտ պատերազմի մեջ չեն և մեկը մյուսի տարածք չի զավթել։
Բայց, պարզվում է, հանրությունից թաքուն Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ ինչ-որ չվերթներ են իրականացվում։ Անտերություն ու խայտառակություն»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին