ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Բազմաթիվ բնակավայրերում ջուր չի լինի
23:00, 11.12.2024 | mamul.am
3149 | 0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Հ.Թումանյան, Սահմանապահներ փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական գյուղերի և Այրում քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին