ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»
09:24, 12.12.2024 | mamul.am
1554 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, և համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, և ԿԳՄՍ նախարարն այսուհետ ևս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին