ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Շատերը միայն վերջին օրերին իմացան թուրք-քրդական ծանր մրցակցության մասին». Մհեր Հակոբյան
10:06, 12.12.2024 | mamul.am
1625 | 0

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերիս ճնշող մեծամասնության համար թուրքերն ու քրդերը նույնն են, իսկ շատերն էլ միայն վերջին օրերին իմացան թուրք-քրդական ծանր մրցակցության մասին, որը լիքն է արյունոտ էպիզոդներով: Մոտ օրերս, երբ մի քիչ թեթևանամ աշխատանքից, մանրամասն կանդրադառնամ վերջին հազարամյակում թուրք-քրդական հարաբերություններին: Այժմ միայն կարճ ասեմ՝ այնպես չէ կամ, այսպես ասենք, մեծապես այնպես էլ չէ, որ թուրք-քրդական հարաբերությունները հարյուրամյակների ընթացքում եղել են պարզ ու լուսավոր:
Արդյունքում՝ արաբական արմատներ ունեցող և մեծապես քոչվոր բեդվինական տարրի վրա հենվող Ուկայլյանների ու Նոմայրյանների էմիրները, որոնք իրենց փաստացի իշխանությունն էին տարածել Հյուսիսային Միջագետքի, ինչպես նաև Հայաստանի և Ասորիքի որոշ տարածքների նկատմամբ, ինչպես նաև արմատներով քրդական, սակայն արդեն արաբացած ու Հալեպում իշխող Միրդասյանները, մի կողմ թողնելով համաիսլամական միասնության իդեալիստական գաղափարը, ինչ-որ տեղ նույնիսկ հակված էին դիմադրել իսլամն ընդունած օղուզներին։ Նույն տրամադրություններն էին տիրում նաև քրդերի մոտ, որոնց հայաստանյան երկու գլխավոր գահատոհմերն էլ, ի դեմս Մրվանյանների ու Շադդադյանների, ինչպես նաև Ատրպատականի Ռավվադյանների, զգուշորեն և նույնիսկ երկյուղով էին նայում իրենց երկրներում հայտնված վայրագ օղուզներին՝ կարծես յուրօրինակ կերպով կանխազգալով, որ սկիզբ է առնում թյուրք-քրդական հազարամյա մի մրցակցություն, որտեղ թյուրքերը մշտապես ձգտելու են սահմանափակել քրդերի ազատությունները…»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին