ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինչ դժգույն և դժբախտ ժամանակ մեզ բաժին ընկավ». Նարինե Դիլբարյան
13:06, 12.12.2024 | mamul.am
1007 | 0

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ դժգույն և դժբախտ ժամանակ մեզ բաժին ընկավ՝ հերոսներն էլ , ավաղ, անգամ կքած հարկ վճարողները չեն, այլ ՔՊ խմբակցության ներկա ու արդեն նախկին անդամ կուսակցական պատգամավորները՝ է՛լ Աղազարյան, է՛լ Ասլանյան։ Ապշեցուցիչ անկում լույսի արագությամբ, քրեական ենթամշակույթի ողջ վարքականոնով՝ չենթարկվեցիր, կփչացնենք, կճնշենք, կհամոզենք, որ «մեղայական» գրես, հետո անմիջապես կնսեմացնենք և դուրս կնետենք օգտագործված անձեռոցիկի պես։ Կարկանդակը ցույց չտված՝ մտրակի հարված՝ է՛լ տարասեռ սիրային արկածներ, է՛լ լրտեսական կապեր, է՛լ Ադրբեջան, քաղաքական ուղեգծից շեղումներ, «մաման լացացնել», թքել, թաթիկներ ու ականջներ կտրելու «ալեգորիաներ», վաթս ափ հաղորդագրություններով երկրի կառավարում…. Խորհրդարան, պատգամավոր, ժողովրդի ընտրյալ հասկացությունները բացարձակ վարկաբեկված են, թվում է՝ մղձավանջային երազ է, կարթնանանք, կանցնի, բայց չի անցնում, չենք արթնանում…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին