ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-13 °C
«ՔՊ-ում մարդիկ կան, որոնք ունեն սկզբունքներ»․ Հրանտ Բագրատյան
11:24, 12.12.2024 | mamul.am
1125 | 1

«Ասում ենք «ՔՊ, ՔՊ», բայց ես չեմ ասել, որ ՔՊ-ի ներսում բոլորը անասուն են․ մարդիկ կան, որոնք ունեն սկզբունքներ», - նկատեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը 168-ի եթերում։ Ըստ նրա, հարց է առաջանում՝ եթե սկզբունք ունես, ի՞նչ գործ ունես Փաշինյանի կողքը, որը հողատու կապիտուլյանտ է։
Այնուամենայնիվ, կան մարդիկ, ինչպես կրկնեց Բագրատյանը, որոնք ունեն սկզբունք, ինչպես օրինակ Հովիկ Աղազարյանը։ «Վերջին հաշվով, Աղազարյանը եղել է կռված տղա, երկրապահ, մենք բռնում ենք իրեն ասում ենք՝ «դու ոչնչություն ես», նրա մոտ հարց է ծագում՝ էս մյուսները իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ ինձ ասեն», - ասաց բանախոսը։
Մեկնաբանելով հանգամանքը, որ Հովիկ Աղազարյանին մեղադրում են համասեռամոլ լինելու մեջ, Բագրատյանը նշեց, ՔՊ-ն հայտնի է միասեռականների, տրանսգենդերների օժանդակությամբ, հիմա հանկարծ իրենք հայտնաբերեցին, որ ինչ-որ մեկը հոմոսեքսուաիզմ, և այլն, և այլն․․․ Ես գտնում եմ, որ դա իմ խնդիրը չէ, որ դա պարզեմ ․ դա քաղաքական պրոցեսների հետ կապ չունի։ Մեկը լինի՝ իրենց ասի։ Եթե մենք սկսենք քրքրել, գնալ, հետախուզել, նրանց մեջ շատ տենց մարդիկ կան»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

«ՔՊ-ում մարդիկ կան, որոնք ունեն սկզբունքներ»․ Հրանտ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին