ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող բռնաճնշումներով, այս մասին հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները, հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել այն պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը միանալիս»,- նշված է Բլինքենի հայտարարության մեջ։