ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սլովակիայի վարչապետը դեմ է Ռուսաստանի և Եվրոպայի միջև «նոր երկաթե սահմանի» հայտնվելուն
11:43, 12.12.2024 | mamul.am
2123 | 0

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Եվրոպան պետք է նորմալ երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ։

«Ես կողմ եմ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը... Պետք է նորմալ երկխոսություն սկսենք, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նորմալ չէ, և ես վստահեցնում եմ, որ հենց պատերազմն ավարտվի, բոլորի համար, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես միշտ էր․ բոլորը կգնան այնտեղ (Ռուսաստան - խմբ.), բոլորը կցանկանան գնել և վաճառել»,- ասել է Ֆիցոն՝ բրազիլական Folha de S.Paulo թերթին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ չի ցանկանում, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև «նոր երկաթե սահման» հայտնվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին