ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում փախստականների նախարարի մահվան պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը
12:06, 12.12.2024 | mamul.am
848 | 0

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել է թալիբների փախստականների նախարար Խալիլ Հաքանին, հայտնում է Aamaj News-ը։

«ԻՊ-ը հայտարարել է, որ Խալիլ Հաքանին սպանվել է խմբավորման անդամ մահապարտներից մեկի կողմից ահաբեկչական հարձակման հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ:
Նախօրեին կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել էր, որ նախարարը զոհվել է Քաբուլում պայթյունի հետևանքով։ Հեռուստաալիքներից մեկը հայտնել էր նաև մի քանի այլ զոհերի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին