Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը 2023 թվականի ապրիլի 4-ին մասնակցում էին Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր իմ թեկնածությունը` Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Նրանց համար ոչ միայն ընդունելի էր իրենց թիմակիցների խուլիգանական պահվածքը, այլև իրենք էին դարձել դրան մասնակից։ Ավելին, հետագայում, այդ նիստի համար, Հովիկ Աղազարյանն ինքը նախաձեռնեց Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինի հեռացնելու գործընթացը։ |
Բաժանորդագրվել լրահոսին