ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ նոր ընտրություններ կլինեն
12:00, 12.12.2024 | mamul.am
1168 | 0

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշումը։

Ըստ հիմնավորումների՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին»:

Միաժամանակ, կառավարության որոշմամբ, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, օրը, կնշանակի ԿԸՀ-ն՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում։

«Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ նախքան ավագանու նոր ընտրությունների անցկացումը նախնական ընտրություններով Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին