ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին արհամարհածը իրեն քրիստոնյա է համարո՞ւմ». Գագիկ Համբարյան
14:18, 12.12.2024 | mamul.am
2249 | 2

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին արհամարհածը իրեն քրիստոնյա է համարո՞ւմ։

Հայտնի «մարդասպան», կեղծարար, ստախոս, մանիպուլյանտ Նիկոլը շատ է նեղվել իր հասցեին քննադատական և մեղադրական մեկնաբանություններից և դրանց հեղինակներից որոշների հետ «ближний бой» մտնելուց հետո հիմա էլ քրիստոնյա է ձևանում, թե բա «որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»...
Հիշեցնեմ, որ սույնը երբեք չի թաքցրել իր ատելությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա ղեկավարի հանդեպ, հայտնի աղանդավորների քարոզներն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բացահայտել է, որ աղանդավոր է, իսկ դեկտեմբերի 7-ին էլ Գյումրի այցելության ժամանակ ուղղակի արհամարհեց 150-ամյա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հենց այդ օրը վերաօծվել էր և չմտավ եկեղեցի, չնայած, եկեղեցու հարևանությամբ էր կանգնած, բայց Գյումրիից շտապեց Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու համար...
Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր եկեղեցու հետևորդ է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին