Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք նաև, որ երեկ արդեն մամուլում տարածվել էր մարզպետի՝ աշխատանքից ազատվելու լուրը։ Ըստ տարածվող լուրերի Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին