ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
12:48, 12.12.2024 | mamul.am
1405 | 0

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մուշեղ Մուրադյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Փաշինյանից և Շիրակի մարզի բնակիչներից․ «Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից առաջ մարզպետը «24 նոյւզ»-ի հետ զրույցում ասել էր․ «Եթե իմ ղեկավարը որոշի, որ չպետք է աշխատեմ մարզպետ, ուրեմն չեմ աշխատի»։

Հիշեցնենք նաև, որ երեկ արդեն մամուլում տարածվել էր մարզպետի՝ աշխատանքից ազատվելու լուրը։ Ըստ տարածվող լուրերի Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին