ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-14 °C
Մակրոնն ու Տուսկը կքննարկեն հակամարտությունից հետո Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը
14:12, 12.12.2024 | mamul.am
1913 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հինգշաբթի օրը Վարշավայում կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Տուսկը և Մակրոնը «կդիտարկեն եվրոպական զորքեր ուղարկելու հնարավոր որոշումը՝ որպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան հզորացնելու վերաբերյալ քննարկումների մաս»։
Աղբյուրները նշել են, որ «խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկը կախված կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից»։
Նախկինում Տուսկը հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունները կարող են սկսվել այս ձմռանը։


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին