ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մենք ԼՂ-ում ականատես եղանք հայ բնակչության էթնիկ զտմանը». Անահիտ Մանասյան
14:24, 12.12.2024 | mamul.am
704 | 0

«Մենք գիտենք պատերազմական հանցագործությունների անդառնալիությունը, ցեղասպանության ապօրինի գործողությունների անդառնալիությունը: Անցյալ տարի բոլորս ականատես եղանք հայ բնակչության էթնիկ զտմանը Լեռնային Ղարաբաղում»,-Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Նա ընդգծեց, որ մեր տարածաշրջանում տեսանելի են նաև խաշտանգումների դեպքեր. «Մեր տարածաշրջանում, օրինակ, Ադրբեջանում, խոշտանգման, վատ վերաբերմունքի տարբեր դեպքեր կան: Եթե մենք մտածենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը միայն ազդում է Հայաստանի և հայերի վրա, մենք չարաչար կսխալվենք: Եթե մենք չկանխենք այս դեպքերը, մենք սրա շարունակական կրկնության ականատեսն ենք լինելու: Ուստի հույժ կարևոր է մեկտեղել մեր բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում բոլոր թերացումների, ցեղասպանության տարբեր դեպքերի, անօրինական գործողությունների դեմ: Մարդու իրավունքների մեղանիզմների տեսանկյունից այսօրվա մեր աշխարհը քաոսային իրավիճակում է»:

«Մենք ԼՂ-ում ականատես եղանք հայ բնակչության էթնիկ զտմանը». Անահիտ Մանասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին