ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է». Բայրամով
14:06, 12.12.2024 | mamul.am
2481 | 0

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։ Ինչպես հաղորդում է Vesti.az-ը՝ հղում անելով APA-ին, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, մնացած երկու հոդվածների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նախարարը նշել է, որ հետհակամարտային շրջանում երկու երկրները շարունակել են խաղաղ բանակցությունները և փաստաթղթի տեքստի շուրջ մտքերի փոխանակումը։
Բայրամովն ընդգծել է նաև, որ ադրբեջանական հանրությունը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեր երկրի նկատմամբ։
«Մենք Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Վերջին շրջանում հայկական կողմից հնչող փաստարկները մեզ չեն կարող բավարարել։ Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը միայն բարդացնում է իրավիճակը։
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում կա Հայաստանի անկախության հռչակումից հետո ընդունված մի փաստաթղթի, որում արձանագրվել են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Այս որոշումն էլ ավելի է սրում իրավիճակը»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին