Մեծ Բրիտանիան կոչ է արել արագ հետաքննել Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու փաստը։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի կառավարության հետ երկկողմ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Ուորդը բացատրեց, որ դա նշանակում է դադարեցնել Պետական կառավարման բարեփոխումների հիմնադրամի ֆինանսավորումը, սահմանափակել համագործակցությունը ռազմական և քաղաքական ոլորտներում: «Մենք վստահ ենք, որ Վրաստանը կարող է դառնալ Եվրոպայի հաջողակ բազմակուսակցական ժողովրդավարություններից մեկը։ Հակառակ տարբերակը ինքնավարությունն է: Մենք հավատում ենք վրացական ժողովրդավարությանը»,- ասում է դեսպանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին