ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սիրիայում ռազմական-իսլամիստական հեղափոխությունը Թուրքիան իրականացրեց մի քանի դրդապատճառով»․ Հայկ Մարտիրոսյան
18:18, 12.12.2024 | mamul.am
1249 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում ռազմական-իսլամիստական հեղափոխությունը Թուրքիան իրականացրեց մի քանի հիմնական դրդապատճառով:
Դրանցից ամենակարևորներից մեկը քրդերի հարցը լուծելն էր և Սիրիայի հյուսիսում նրանց ինքնավարությունը վերացնելն ու էթնիկ զտման ենթարկելը: Դեմոկրատների օրոք դա անհնար էր լինելու: Հիմա, երբ ԱՄՆ-ում Սպիտակ Տունն այլևս ոչ մի փաստացի իշխանություն կամ անկյունաքարային որոշումներ չի կարող ընդունել, իսկ հայտնի է, որ հաջորդ վարչակազմը Թրամփինն է լինելու` Թուրքիան հերթական անգամ ճշգրտագույն ժամանակային հաշվարկ կատարեց` գրավելով Սիրիան:
Հիմա եկել է քրդերին ջախջախելու ժամանակը: Ինչը և բարեհաջող արվում է: Դեմոկրատների օրոք առավելագույնը կարվի` ինչն այսօր հնարավոր է, իսկ Թրամփի օրոք, նոր վարչակազմը, որ ոչ միայն արդեն Թուրքիայի կողմից կատարածի փաստի առաջ կկանգնի, այլև արդեն իսկ հայտարարել է, որ քրդերին սատարումը թուլացնելու է և որը քրդերին մեկ անգամ արդեն դավաճանելու հայտնի փորձ ունի, լուռ կհետևի քրդերի մաքրմանը իրենց հայրենիքից:
Ռուսներն ու Հայաստանում նրանց շահերի գործակալներն էլ կսկսեն բարբաջել թե իբր ԱՄՆ-ը «հերթական անգամ դավաճանեց» իր դաշնակիցներին: Դա կասեն, որ ծածկեն Ռուսաստանի իսկական դավաճանությունների հսկայական շարանը:
Թրամփն, իհարկե, ԱՄՆ-ը չէ և չի շարժվում ամերիկյան քաղաքականության տրամաբանությամբ, այլ միայն` սեփական անձնական և այնպես չէ, որ որևէ բան ԱՄՆ շահերից ելնելով է անում: Բայց դա ո՛չ Հայաստանի ծախուներին ու թշնամական լաքեյներին է հետաքրքիր, ո՛չ էլ, մեծ հաշվով` այն զանգվածախմբակին, որին ժամանակին «ժողովուրդ» էինք կոչում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին