«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, փոփոխություններ կատարել կառավարության 13 հուլիսի 2017 թվականի N 808-Ն «ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ։ Մասնավորապես՝ բարձրացնել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն 4 900 000 դրամի սահմանաչափը՝ հասցնելով առնվազն 20 000 000 դրամի, քանի որ, ներկայումս սահմանված չափը, ըստ էության, շատ քիչ է և անտրամաբանական։ Անգամ ամենահեռավոր գյուղերում կիսակառույց տները գնահատվում են շատ ավելի բարձր, քան այդ սահմանաչափն է և հանվում են վաճառքի՝ մարդկանց զրկելով վերջին կացարանից։ Բանկային պարտավորությունների պատճառով բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են շատ ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց վերջին բնակարանից (տնից)։ Հույս ունեմ, որ այս որոշումը կվերանայվի և հազարավոր ընտանիքներ կազատվեն իրենց միակ բնակարանը կորցնելու սպառնալիքից»։ |
Բաժանորդագրվել լրահոսին