ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Առաջարկել եմ փոփոխություններ կատարել «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» որոշման մեջ»․ Դավիթ Մանուկյան
19:12, 12.12.2024 | mamul.am
1187 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, փոփոխություններ կատարել կառավարության 13 հուլիսի 2017 թվականի N 808-Ն «ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ։ Մասնավորապես՝ բարձրացնել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն 4 900 000 դրամի սահմանաչափը՝ հասցնելով առնվազն 20 000 000 դրամի, քանի որ, ներկայումս սահմանված չափը, ըստ էության, շատ քիչ է և անտրամաբանական։ Անգամ ամենահեռավոր գյուղերում կիսակառույց տները գնահատվում են շատ ավելի բարձր, քան այդ սահմանաչափն է և հանվում են վաճառքի՝ մարդկանց զրկելով վերջին կացարանից։

Բանկային պարտավորությունների պատճառով բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են շատ ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց վերջին բնակարանից (տնից)։

Հույս ունեմ, որ այս որոշումը կվերանայվի և հազարավոր ընտանիքներ կազատվեն իրենց միակ բնակարանը կորցնելու սպառնալիքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին